կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-14 22:20
Հասարակություն

ԺԱՄԱՆԱԿ. Քալյանը ԿԳ նախարա՞ր, Բելլա Քոչարյանն էլ՝ բժշկականի ռեկտո՞ր

ԺԱՄԱՆԱԿ. Քալյանը ԿԳ նախարա՞ր, Բելլա Քոչարյանն էլ՝ բժշկականի ռեկտո՞ր

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ շատ հավական է, որ այս ամսվա վերջին հրաժարական ներկայացնի ՀՀԿ անդամ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ԿԳ նախարարի պաշտոնին է հավակնում Բժշկական համալսարանի ներկայիս ռեկտոր Գոհար Քյալյանը, որը Հ2 հեռուստաալիքին եւ Հյուսիսային պողատայում բազմաթիվ բազմաբնակարան շենքերի սեփականատեր Սամվել Մայրապետյանի կինն է: Բժշկական ռեկտորի պաշտոնի ամենահավանական թկնածուն էլ Ռոբերտ Քոչարյանի կինն է՝ Բելլա Քոչարյանը:

 

Ռեկտորի հավանական թեկնածու են նաեւ ՀՀԿ անդամ, «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանը, որը Սերժ Սարգսյանի խնամին է, եւ Դերենիկ Դումանյանը՝ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը, որը նույնպես Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից է: Վերջինիս անունը շրջանառվում է նաեւ Երեւանի քաղաքապետի թեկնածուների շարքում: Ըստ որոշ լուրերի՝ Աշոտյանի պաշտոնանկության դեպքում, վերջինս կարող է որեւէ երկրում դեսպան նշանակեն: