կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-12 22:14
Մշակույթ

Արմեն Մազմանյանը ռեկտո՞ր

Արմեն Մազմանյանը ռեկտո՞ր

ԵՐԿԻՐ. Տարեվերջին  Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի  տնօրենը  հայտարարեց, որ  Արմեն Մազմանյանը չի լինելու թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Ըստ նրա`  տոներից հետո, առաջին իսկ գեղխորհրդի նիստում նախարարության հետ կքննարկվի թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակելու հարցը:

 

Թատրոնը արդեն երկու տարի է չունի գեղարվեստական ղեկավար։ Այդ պաշտոնի  հիմնական հավակնորդներից մեկը «Գոյ»  թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն  Մազմանյանն էր, ում թեկնածությանը դեմ էր թատրոնի կազմը: 

 

Ակադեմիականի գեղարվեստական ղեկավար դառնալու հույսերը վերջնականապես հօդս ցնդեցին  Անտոնիո Գուեռայի «Մեղրը» բեմականացման  տապալումից հետո, որը մոտ 9 միլիոն դրամով ֆինանսավորել էր ՀՀ մշակույթի նախարարությունը:

 

Ի դեպ, ներկայացումը հանված է սունդուկյանցիների խաղացանկից:  Կարծես թե Մազմանյանն ու իր  աջակիցները համակերպվել են Մայր թատրոնի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու գաղափարին եւ այժմ պատրաստվում են գրոհել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը:

 

Այստեղ սպասվող ընտրություններում թեկնածուները երկուսն են` Արմեն Մազմանյանը եւ մշակույթի նախկին փոխնախարար, կինոքննադատ Դավիթ Մուրադյանը: Ինստիտուտում լուրեր են տարածվել, որ Մազմանյանի ռեկտոր դառնալու հարցը որոշված է,  թեեւ այստեղ էլ պրոֆեսորադասախոսական կազմը  համաձայն չէ