|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի դեկտեմբերի 1-ին նախատեսված ընտրությունները չկայացան թեկնածուների բացակայության պատճառով:
Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ համալսարանի գործող ռեկտորը ևս չի հավակնում այդ պաշտոնին:
Ըստ համալսարանում ակտիվորեն շրջանառվող լուրերի` ռեկտորի պաշտոնակատար են պատրաստվում նշանակել Հովհաննես Թոքմաջյանին: Թոքմաջյանը 67 տարեկան է, նախկինում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 2013-2018թթ. Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ, 2014-2015թթ. եղել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորը: Թոքմաջյանի անունը հասարակությանն առավել հայտնի դարձավ 2014 թվականին` հայտնի սեքս-սկանադալի պատճառով: