Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Երեկ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում, որի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի պետական բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետը` Սամվել Բարոյանը:
Yerkir.am-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի պատասխանատու Տաթև Գրիգորյանը տեղեկացրեց, որ Բարոյանը հիվանդանոց է տեղափոխվել վնասվածքներով` աջից ստորգոտկային շրջանի փակ հյուսվածքների սալջարդ, հեմատոմա:
«Բժիշկները Բարոյանի առողջական վիճակը գնահատել են բավարար, և անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանալուց հետո` նա դուրս է գրվել հիվանդանոցից»,- ասաց Գրիգորյանը:
Ոստիկանության լրատվական բաժնից էլ մեզ հայտնեցին, որ երեկ թիվ 1 հիվանդանոցից հաղորդում են ստացել այն մասին, որ բուժօգնություն ստանալու նպատակով իրենց մոտ է տեղափոխվել Սամվել Բարոյանը: Նա նշել է, որ վնասվածքը ստացել է Աբովյան փողոցում տեղի ունեցող վիճաբանության ժամանակ` անհայտ անձանց կողմից քաշքշուկի ու վայր ընկնելու պատճառով: Բարոյանը հրաժարվել է հաղորդում տալ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Ի դեպ, Yerkir.am-ի տեղեկություններով` Բարոյանը վիճաբանության մասնակից չի եղել: Աբովյան փողոցով անցնելիս նա նկատել է, որ մի խումբ երիտասարդներ կռվում են, փորձել է միջամտել և հանդարտեցնել տղաներին, սակայն քաշքշուկի մեջ է ընկել, իրեն էլ հարվածել են, որից հետո վայր է ընկել ու վնասվել: