| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մի խումբ հավատացյալներ բաց նամակ են հղել Վեհափառին` կոչ անելով հետ կանգնել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեին Արցախ հրավիրելու նախաձեռնությունից:
Նամակում, մասնավորապես, գրված է.
«Վեհափառ Տեր,
 Գնահատելով Ձեր խաղաղասիրական և  քրիստոնեական կեցվածքը՝ այդուհանդերձ, խնդրում ենք ձեռնպահ մնալ  հայատյացությամբ և հակաքրիստոնեական գործունեությամբ աչքի ընկնող գործչին  Արցախ հրավիրելու նախաձեռնությունից: Արցախ աշխարհը Սուրբ Գրիգոր  Լուսավորչի ժամանակներից մինչև մեր օրերը ապրել է աղոթքներով առ Աստված և  Հայրենիքի ազատության համար նահատակված նախնիների արյան հիշատակով: Նրա  մուտքը Արցախ պղծություն է, նրա հայտնվելը մեր հողում անարգանք է Հայրենիքի և Քրիստոնեական Հավատքի համար նահատակված մեր հայրենակիցների հիշատակին: 
 Վեհափառ Տեր,
 Խնդրում ենք Ձեզ ագրեսորների հոգևոր առաջնորդի հետ վարվել ավետարանական  ճշմարտությամբ. «Ձեր սրբությունները մի տվեք շներին և մի շաղ տվեք ձեր  մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի նրանք չտրորեն իրենց ոտքերով և չշրջվեն  ու պատառոտեն ձեզ» (Մատթ. 7,6):
 
 Հայրապետական օրհնության ակնկալիքով՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներ»: