|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Փաստաբանների պալատում այսօր քննարկման էր դրվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ներկայացուցիչը չէր եկել, ինչը, Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանի կարծիքով, օբյեկտիվ կարծիքներ հայտնելու մթնոլորտ է ստեղծում: Ըստ օրինագծի` ՀԴՄ տեղադրման եւ կիրառման պարտականություն պետք է ստանձնեն նաեւ փաստաբանական եւ նոտարական ծառայություններ իրականացնող անձինք:
Փաստաբանների պալատը դեմ է օրինագծի ընդունմանը հետեւյալ հիմանավորմամբ. «Հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին եւ 20-րդ հոդվածի պահանջներին, չի լուծում օրենքով նախատեսված նպատակը, ուղղակիորեն վտանգում է փաստաբանի նակախությունը եւ կարող է խախտել փաստաբանական գաղտնիքի պահպանման իրավունքը»:
Եթե Ազգային ժողովը չընդունի օրինագծի մերժման Փաստաբանների պալատի հիմնավորումները, իրենք պատրաստ են նունիսկ գործադուլի:
Հարկային իրավունքի մասնագետ Նիկոլայ Հակոբյանի համար նույնպես տարօրինակ է օրենքում կատարվելիք փոփոխությունը. «Երբ որ ՀԴՄ ես գնում խանութից, հարկայինում գրանցում ես, չէ՞. դրա համար պետք է գրանցման վայր ունենալ: Փաստաբանի գրանցման վայրը ո՞րն է»: