Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբանական պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանի տեղեկացմամբ` ««ՀԴՄ-ների կիրառման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրինագիծը, ըստ որի` ՀԴՄ կիրառման պարտականություն պետք է ստանձնեն նաեւ փաստաբանական եւ նոտարական գործունեություն իրականացնողները, երկրորդ ընթերցմամբ ընդունվել է: «Փաստաբաններն ու նոտարները պատրաստ են գործադուլի»` գրել էինք մեկ ամիս առաջ` տեղեկացնելու, թե ինչ վերաբերմունք ունի Փաստաբանական պալատը օրինագծի վերաբերյալ: Գործադուլ անելու տրամադրությունն այսօր չի պահպանվել, քանի որ օրինագիծը օրենք է դարձել` Փաստաբանական պալատի առաջարկություններից որոշները հաշվի առնելով:
Օրենքում նախատեսվել է լրացնել նոր` 5.1 հոդված` «Նոտարական եւ փաստաբանական գործունեություն իրականացնողների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման առանձնահատկությունները» վերնագրով: Ըստ այդ հոդվածի` Փաստաբանական գործունեություն իրականացնող անձինք ՀԴՄ-ներ չեն կիրառի անկանխիկ գործարքների դեպքում: Այն դեպքում, երբ այդ անձինք բնակչությանը ծառայություններ կմատուցեն գործունեւթյան (ՀԴՄ-ի գտնվելու) վայրից դուրս, ապա գործունեության վայր վերադառնալուց հետո մեկ օրվա ընթացքում ՀԴՄ-ի կտրոնը կտրամադրեն կամ փոստով կառաքեն ծառայություն ստացողին»: Բացի այդ, «ՀԴՄ-ների կիրառման մասին» օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված գործունեության կասեցումը փաստաբանական գործունեություն իրականացնողների վրա չի տարածվելու: