Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. անցնող 3 տարիների ընթացքում մի խումբ փաստաբաններ ավանդաբար մեկօրյա գործադուլ էին հայտարարում և բողոքի ակցիա իրականացնում ՀՀ վճռաբեկ դատարանի առջև: Այդ քայլով փաստաբանները փորձում էին իշխանությունների ուշադրությունը հրավիրել Վճռաբեկ դատարանի կողմից դրսևորվող անթույլատրելի գործելակերպին, քանի որ այդ ատյանի կողմից ստեղծած իրավական անորոշությունը և անթափանցիկությունը բացասական տպավորություն են ստեղծում հասարակության մոտ դատական համակարգի վերաբերյալ: Սակայն այս տարի փաստաբանները գործադուլի դուրս չեկան՝ խախտելով ավանդույթը: Հետաքրքիր է՝ ո՞րն է պատճառը՝
Վճառաբեկ դատարա՞նն է փոխվել, ավելի արդար դարձել, թե՞՝ փաստաբաններն են հույսները կորցրել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, գործադուլ նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ «մեկօրյա գործադուլը չեղավ, քանի որ մեր պահանջներն այդպես էլ չեն կատարվել: Սակայն երբ պահը կհասունանա, անկախ նրանից կլինի հունիս, հուլիս, թե օգոստոս, փաստաբանները նորից ոտքի կկանգնեն»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում