կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-29 16:00
Տարածաշրջան

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստան» հիմնադրամի գումարը անվավեր պայմանագրով է փոխանցվել կառավարություն, այնուհետև հանցագործությամբ դա լափվել է․ փաստաբաններն իրավական գործընթաց են սկսում

Մեր փաստաբանական գրասենյակ են դիմել ամերիկաբնակ մեր հայրենակիցները, ովքեր վրդովված են, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին իրենց նվիրաբերած գումարները այդպես բացահայտ սխեմայով լափվեց կառավարության կողմից․ պարզ, պրիմիտիվ սխեմայով այդ գումարները լափվեցին՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Կոնտրա լեգեմ» փաստաբանական ընկերության տնօրեն Ալեքսանդր Կոչուբաևը մամուլի ասուլիսում։

Նա նշեց, որ պետք է շարունակել գործող իշխանական խմբավորման դեմ պայքարը նաև այս կոռուպցիոն սխեմաների բացահայտմամբ։

Ընկերության փաստաբան Աբգար Պողոսյանը ներկայացրեց յուրացման հանցակազմը։

«Երբ հիմնադրամը հայտարում է դրամահավաքի մասին, ծրագիր է ներկայացնում՝ ինչ նպատակով է դրամահավաքը, որը  տվյալ դեպքում Արցախյան պատերազմին գումարներ փոխանցելն է եղել։ Այս դեպքում, երբ հիմնադրամի գումարներն ուղղվում են կառավարությանը, կառավարությունը կարող է այլ նպատակների ուղղել դրանք, ասենք, պարգևավճարների ուղղել կամ հայ-թուրքական բարեկամությանը»,-ասաց Աբգար Պողոսյանը։

Կոչուբաևը վստահեցրեց, որ Գլենդելի դատախազության ուժերը ևս պետք է ներդնեն, որովհետև լափվել են նաև Գլենդելի մեր հայրենակիցների գումարները։

«Կառավարությունը բացահայտ ճնշումներով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները իբրև թե նվիրաբերեց կառավարությանը։ Մենք մի քանի գործողությունների պլաններ ենք քննարկում լափված գումարների սխեման բացահայտելու, այդ գումարները հիմնադրամ վերադարձնելու և հիմնադրամի կանոնադրական նպատակներին ծառայեցնելու համար։ Մենք, նախ և առաջ, փորձելու ենք հանցագործության մասին հաղորդում ներկայացնել՝ քրեական վարույթ նախաձեռնելու միջոցով պայքարել, այնուհետև վիճարկելու ենք այն պայմանագիրը, որով գումարները փոխանցվեցին և յուրացվեցին, և նաև համագործակցելու ենք ԱՄՆ-ի հետ»,-ասաց նա։

Փաստաբանը կոչ արեց կառավարությանը՝ սթափ գնահատել իրավիճակը և օր առաջ վերադարձնել հիմնադրամից լափված գումարները։

«Այլապես, մենք ստիպած ենք լինելու իրավական գործիքակազմով հասնել դրան, և ցույց ենք տալու, որ անվավեր պայմանագրով է գումարը փոխանցվել, այնուհետև հանցագործության միջոցով լափվել են այդ գումարները։ Այնուհետև քրեական վարույթը լինելու է նաև ԱՄՆ-ում, որովհետև յուրացվել է մեր սփյուռքահայերի՝ ԱՄՆ քաղաքացիների գումարները»,-ասաց Կոչուբաևը։

Իրենց փաստաբանական ընկերություն դիմած պատվիրատուն չի ցանանում իր անունը հանրայացնել, սակայն նա ներկայացնում է Գլենդելի համայնքի շահերը։

Նշենք, որ պատերազմի օրերին Հայաստան համահայկական հիմնադրամը 52 միլիարդ 703 միլիոն դրամ է փոխանցել կառավարությանը, որը համարժեք է ավելի քան 104 միլիոն դոլարի, իսկ Համահայկական հիմնադրամը պատերազմի օրերին հավաքել էր 170,6 միլիոն դոլար։

Մանրամասն՝ տեսանյութում․