Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի պաշտպանությունն իրականացնում է երկու փաստաբան: Նրանց անունները գաղտնի են պահվում՝ անվտանգության նկատառումներով:
Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը Պերմյակովին տրամադրել է հանրային պաշտպան: Մեզ հետ զրույցում Պերմյակովի նախկին փաստաբան Թամարա Յայլոյանն ասաց, որ նրան պաշտպան տրամադրելը ճիշտ քայլ է, հակառակ պարագայում օրենքի խախտում կարող էր լինել:
«Եթե մենք գործ ենք հարուցել, ապա իրավունք չունենք օրենքները խախտելու: Անձն իրավունք ունի պաշտպանության` անկախ նրանից, թե ինչ հանցանքի մեջ է մեղադրվում, նրան պետք է պաշտպան տրամադրվի: Ես չգիտեմ՝ ով է նա, սակայն շատ ճիշտ է, որ հանրային պաշտպան է ներգրավվել: Ես միշտ էլ հայտարարել եմ, որ շատ ճիշտ կլինի, որ հայկական կողմը փաստաբան տրամադրի, և ցանկալի է, որ տղամարդ լինի»,- ասաց փաստաբանը:
Նա ասաց նաև, թե, իր իմանալով, Պերմյակովի շահերը պաշտպանում է նաև մեկ այլ փաստաբան՝ Ռուսաստանի Դաշնությունից: «Նա նույնպես իր մասնագիտական գործունեությունն է կատարում: Եվ երկու պաշտպանների դեպքում էլ հասարակությունը պետք է նորմալ վերաբերվի և նրանց չանձնավորի մեղադրյալի հետ, ճիշտ չէ այդպես»,- ասաց Յայլոյանը: