Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Թուրքական կառավարությունը շտապում է օրենքով պաշտպանել երկրի օրհներգը՝ այն բանից հետո, երբ Թուրքիան գիտակցել է, որ իրականում չի տնօրինում օրհներգի հեղինակային իրավունքները, տեղեկացնում է գերմանական «Շպիգել օն-լայնը»:
Այս փաստը պարզ է դարձել այն դեպքից հետո, երբ Գերմանիայում թուրքական դպրոցի սաները պաշտոնական արարողության ժամանակ Թուրքիայի օրհներգն են կատարել, իսկ գերմանական GEMA կազմակերպությունը (հեղինակային իրավունքի գերմանական հասրակությունը, որը երաժշտությունը կատարելիս հեղինակային հոնորարներ է հավաքում) փորձել է օրհներգի կատարման համար հոնորարներ հավաքել դպրոցից:
Այս հարցով օգնություն ստանալու նպատակով դպրոցի աշխատակիցները կապնվել են Թուրքիայի մշակույթի նախարարության հետ: Երբ նախարարության աշխատակիցները ուսումնասիրել են համապատասխան օրենքները և կանոնները, պարզել են, որ Անկարան իրականում երբեք էլ պաշտոնապես չի ապահովել օրհներգի հեղինակային իրավունքը:
Այժմ Թուրքիայի կառավարությունը փորձում է պարզել, թե ում է պատկանում երկրի օրհներգի հեղինակային իրավունքը և ուսումնասիրում է օրենսդրությունը՝ որպեսզի թուրքական պետության համար ապահովի հեղինակային իրավունքը: Երկուշաբթի օրը Անկարայում կառավարությունը ժողով է անցկացրել, որտեղ օրհներգը օրենքով պաշտպանող օրինագիծ է քննարկվել: