կարևոր
4381 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-03 13:20
Քաղաքական

Լավրովը չէր կարող չիմանալ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պատկանում է բացառապես Արցախի ժողովրդին. Գևորգ Դանիելյան

Լավրովը չէր կարող չիմանալ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պատկանում է բացառապես Արցախի ժողովրդին. Գևորգ Դանիելյան

Ինչպես և սպասվում էր՝ Լավրովի հրապարակային խոսքը մեծամասամբ ընկալվեց իբրև քաղաքական հակառակորդներին նշավակելու հարմար առիթ, թեպետ՝ այդ ասպեկտն էլ պակաս կարևոր չէ, քանզի այդպիսի տհաճ անակնկալները թելադրված են նաև մեր ներքին կյանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։

«Բայց հարում եմ նրանց, ովքեր առաջնահերթ սթափ հայացքով ընկալում են ու փորձում վերլուծել այդ մտքերը:

Այդ մարդը, ի տարբերություն մեզ քաջածանոթ գործիչների, պարապ չէ, որ խոսքերը քամուն տա՝ մարդկանց պարզապես զբաղեցնելու համար: Արտաբերեց մտքեր, որոնք ոչ միայն, մեղմ ասած, իրականության խեղաթյուրում էր՝ կիսատ ճշմարտությունների տեսքով, այլև խիստ վտանգավոր հետագա իրադարձությունների համատեքստում:

Այնուամենանիվ, Լավրովը չէր կարող չիմանալ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պատկանում է բացառապես Արցախի ժողովրդին, ինչն արդեն իրացվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ին՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի 3-րդ հոդվածի դրույթների ճշգրիտ պահպանմամբ:

Ինչ վերաբերում է իբր 7 շրջան զավթելուն, ապա դրանք եղել են և կան, որպես հայկական, ընդամենը բռնակցվել են Ադրբեջանին: Դրանք վերահսկողության տակ վերցնելը առաջնահերթ պայմանավորված է եղել անվտանգության գործոնով, որի պակասը խիստ զգացվում է արդեն մեր օրերում, ընդհուպ՝ Արցախի պաշարումով: Ի դեպ, տարածաշրջանում Արցախի կարգավիճակին դեմ արտահայտվող առնվազն երեք պետություն կա, այդ թվում՝ Իսրայելը, որ իրենց պնդմամբ՝ անվտանգության նկատառումով բացահայտ զավթել են հարևան պետությունների տարածքները: Մնացածը իրավական որևէ հիմնավորում չունեցող զուտ քաղաքական փնթի խաղեր են ....»,- գրել է Դանիելյանը։