|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հեղինակային իրավունքի մերժումը գործելակերպ դարձրած 70 կայք է փակվել վերջին տարիներին: Դրանում ինչպես հեղինակները, այնպես էլ արտադրող-ձայնագրող ստուդիաներն իրենց ներդրումն ունեն: Սա փաստումն է Armenian music centre ընկերության ղեկավար Սամվել Ամիրաքյանի, որը նաև հավատացած է. «Դաշտը վերահսկելի է, ընդամենը պետք է մի լավ «ջղայնանալ»:
Անհրաժեշտ չափով «ջղայնանալու» համար Հայաստանում օրենսդրությունն է թերի, համարյա՝ բացակա, Հայաստանից դուրս էլ՝ կամ դիվանագիտական հարաբերությունները, կամ միլիոնավոր դոլարները, որ արժենում են դատական գործընթացները: Սա գիտակցում ու բարձրաձայնում է Սամվել Ամիրաքյանը, բայց եւ ընդգծում. «Ուզում եմ իմ երկրում հնարավորինս հաջողակ բիզնես ունենալ և լինել բարեխիղճ հարկատու»:
Նշյալ ոլորտում պաշտպանության ապահովմանն է կոչված նաև ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան, որի փոխտնօրեն Արամ Ոսկանյանի փաստմամբ՝ կառույցը հենց հեղինակային և մտավոր սեփականության իրավունքին անմիջականորեն ուղղված ծրագրեր չի իրականացնում. «Խնդիրը դիտարկում ենք մարդու իրավունքների տեսանկյունից և լուծումն էլ տեսնում հասարակության մեդիագրագիտության բարձրացման համատեքստում»: