կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-18 02:14
Հասարակություն

Հեղինակային իրավունքը համակարգչային ծրագրերի դեպքում

Հեղինակային իրավունքը համակարգչային ծրագրերի դեպքում

Հեղինակային իրավունքի պաշտպանությունը նախեւառաջ բխում է պետության շահերից: Այսօր մեր երկրում համակարգչային ծրագրեր օգտագործողների խոշոր մեծամասնությունը նախընտրում է դրանց անօրինական տարբերակները: Դրանք ավելի էժան ու մատժելի են թվում:

 

Հեղինակային իրավունքի խախտումներն են պատճառը, որ ներկայումս Հայաստանում խոշոր ծրագրեր չեն ստեղծվում, թեեւ ունենք հզոր ուղեղներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

 

«Երկիր»-ի այն հարցին, թե Microsoft-ը գործնականում ի՞նչ մեխանզիմներ է կիրառում կեղծված ծրագրերի օգտագործման դեմ պայքարում, Գ. Բարսեղյանը պատասխանեց, որ դեռեւս միայն հասարակությանը տեղեկացնում են իրենց ծառայությունների, օրիգինալ ծրագրեր օգտագործելու առավելությունների եւ կեղծվածների` ռիսկերի մասին:

 

Բացի այս` Հայաստանում գործում է BSA (Business Software Alliance) ընկերության մասնաճյուղը, որը զբաղվում է այնպիսի խոշոր ընկերությունների իրավունքների պաշտպանությամբ, ինչպիսիք են Microsoft-ը, Adobe-ը, Corel-ը եւ այլն: Այս կազմակերպությունը որեւէ խախտում հայտնաբերելու դեպքում կարող է դիմել արդարադատության մարմիններին:

 

«Եվ ասեմ, որ այո, Հայաստանում եղել են դեպքեր, երբ ոստիկանությունն իրականացրել է ստուգումներ, հարցը մտցվել է իրավական դաշտ»,- ասաց Գ. Բարսեղյանը: