|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է, որ մոտ 250.000 փաստաթղթերի չթույլատրված տարածման մեջ ոչ թե WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին է մեղադրում, այլ ԱՄՆ-ին, և որ օրենքով պատասխանատու են նրանք, ովքեր ի սկզբանե իրականացրել են ինֆորմացիայի արտահոսքը:
Արտգործնախարար Քեվին Ռադը նաև ասել է, որ այս միջադեպը հարցականի տակ է դրել այդ փաստաթղթերի նկատմամբ ԱՄՆ անվտանգության «համարժեքությունը»:
«Պարոն Ասանժն անձամբ պատասխանատու չէ ԱՄՆ դիվանագիտական հաղորդակցման 250.000 փաստաթղթերի չթույլատրված տարածման համար».- ասել է Ռադը «Reuters»-ին տված հարցազրույցում:
«Ամերիկցանիներն են պատասխանատու դրա համար»,- ասել է Ռադը: