|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Ջուլիան Ասանժը հաղթել է «Թայմս» ամսագրի անցկացրած օն-լայն քվեարկությունում և ժողովրդի կողմից ընտրվել «Տարվա մարդ»:
39-ամյա Ասանժը հավաքել է 382.020 ձայն, որը հեշտորեն նրան տեղավորել է առաջին տեղում, մինչ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վեցերորդ տեղում է եղել՝ 27.478 ձայնով: Ասանժը 148.383 ձայնով առաջ է եղել երկրորդ տեղում հայտնված Թուրքիայի վարչապետ Ռեչեփ Թայիփ Էրդողանից, ով 233.638 ձայն էր հավաքել:Փոփ աստղ Լեդի Գագան երրորդն է եղել՝ 146.378 ձայնով:
Ամսագրի խմբագիրները տեղեկացրել են, որ նրանք իրավունք ունեն՝ չհամաձայնելու օն-լայն քվեարկության հետ:
«Թայմս» ամսագրի խմբագրությունը «Տարվա մարդու»՝ իր ընտրությունը կհրապարակի վաղը: