Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վրաստանը 6 մարդ է ձերբակալել, ովքեր կասկածվում են Ռուսաստանի գործակալներ լինելու մեջ:
Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Էկա Զգուլաձեն ասել է, որ կասկածյալները Ռուսաստանի ռազմական ուժերի կողմից են վարձվել, և որ նրանք մեղադրվում են սեպտեմբեր ամսին ԱՄՆ դեսպանատան առջև պայթյունն իրականացնելու մեջ, ինչպես նաև մի քանի այլ պայթյունների մեջ, ներառյալ անցած ամիս Թբիլիսիում Աշխատավորական կուսակցության գրասենյակների դիմաց իրականացված պայթյունի, որի արդյունքում մի կին է սպանվել:
Զուգլաձեն տեղեկացրել է, որ բոլոր վեց կասկածյալները Վրաստանի քաղաքացիներ են, և որ իշխանությունները պայթուցիկներ և զենքեր են առգրավել նրանց բնակարանների խուզարկությունների ժամանակ:
Զուգլաձեն ասել է, որ ևս երկու կասկածյալներ թաքնվում են Աբխազիայում:
Ներքին գործերի նախարարությունը նաև մի տեսաերիզ է պատրաստել, որտեղ կասկածյալներից մեկը՝ Գոգիտա Արկանյան պատմում է, թե ինչպես է ռուսական զինվորական սպան ներգրավվել նրան լրտեսության մեջ: Արկանյան ասել է, որ սպան սպառնացել է նրան իր ընտանիքով և ստիպել նրան համագործակցել: