|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՌԴ-ն, իհարկե, հիացած չէ այն բանով, որ այլ երկրների հատուկ ծառայությունները հետևում են իր քաղաքացիներին. ըստ РИА Новости-ի`այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` հավելելով, որ վերջին տարիներին երկրում աճել է օտարերկրյա լրտեսների ակտիվությունը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նորմալ է համարում այն փաստը, որ ԱՄՆ-ը հետևում է ՌԴ քաղաքացիներին, և արդյո՞ք մտավախություն չկա, որ ամերիկյան կողմը համացանցի միջոցով նույնպես հետևում է նրանց, այդ թվում՝ առաջին դեմքերին, նա ասել է. «Իհարկե, դա անընդունելի է: Իհարկե, մենք հավանության չենք արժանացնում դա: Ավելի շուտ` դատապարտում ենք դա: Ահա այն, ինչ կարելի է ասել: Ինչ վերաբերում է համացանցում հետևելուն, ապա համացանցը թափանցիկ է, անհեթեթություն կլիներ համացանցային ոլորտում որևէ տիպի գաղտնիություն ակնկալել»: