կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-30 11:40
Աշխարհ

Քերին գտել է «լրտեսների» հետ Մոսկվայի բանակցությունների ձայնագրությունները

Քերին գտել է «լրտեսների» հետ Մոսկվայի բանակցությունների ձայնագրությունները

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին գտել է Ուկրաինայի արևելքի «լրտեսների» հետ Մոսկվայի բանակցությունների ձայնագրությունները: Այդ մասին գրում է Газета.Ru-ն՝ Daily Beast-ին հղումով: Ըստ թերթի՝ Քերին այդ մասին հայտարարել է Վաշինգտոնում Եռակողմ հանձնաժողովի փակ հանդիպման ժամանակ։

 

Ըստ Քերիի՝ խոսքը ռուսական իշխանությունների ներկայացուցիչների հետ «հատուկ ծառայությունների աշխատակիցների» զրույցների մասին է։ Սակայն նա  չի նշել այն ռուս պաշտոնյաների անունները, որոնց ձայները լսելի են ձայնագրություններում։