|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Քեմբրիջի համալսարանը հրապարակել է փաստաթղթերի հավաքածու, որը 1992 թվականին Ռուսաստանից դուրս է բերել ՊԱԿ-ի արխիվի նախկին աշխատակից Վասիլի Միտրոխինը: Բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունները Միտրոխինի արխիվը համարում են ԽՍՀՄ գաղտնի ծառայության գործունեության մասին տեղեկությունների ամենաարժեքավոր աղբյուրը. հայտնում է РБК-ն:
Փաստաթղթերը, որոնք Միտրոխինը ջանասիրաբար պատճենահանել է 12 տարիների ընթացքում, թաքցված են եղել նրա ամառանոցում՝ կաթի տարաների մեջ:
Միտրոխինի նյութերում, ի թիվս այլ բաների, եղել են խորհրդային ռազմական նախագծեր, տվյալներ, որոնք հնարավորություն են տվել բացահայտելու ամերիկացի կրկնակի գործակալ Ռոբերտ Լիպկային և բրիտանացի լրտես Մելիտա Նորվուդին: