կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-15 11:00
Հասարակություն

Պոկելով հայ բժիշկների սպայական ուսադիրները՝ նրանց համարյա մերկ վիճակում կախաղան են բարձրացրել

Պոկելով հայ բժիշկների սպայական ուսադիրները՝ նրանց  համարյա մերկ վիճակում կախաղան են բարձրացրել

Աղբյուրը` armeniangenocide100

 

Միսաք Փանոսյանի պատմությունը

1890 թ.,  Սեբաստիա

Միսաք Փանոսյանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և բժիշկ նշանակվել Եվդոկիայի զինվորական հիվանդանոցում, ուր ծառայում էին նաև բժիշկներ Արմենակ Սերայտարյանը և Հակոբ Էմինյանը: Երեքն էլ հրաժարվել են իսլամություն ընդունելու առաջարկից: 1915 թ. ապրիլին Եվդոկիայում Զինվորագրության բաժնի պետ Քեոր բինբաշիի («Կույր մայոր») հրահանգով, երեք բժիշկն էլ ձերբակալվել և բանտարկվել են Իթթիհադի ղեկավարներից մեկի՝ դոկտոր Բեհաէդդին Շաքիրի կազմած 58 ականավոր հայ բժիշկների ցուցակով: 1915 թ. հունիսին, պոկելով երեք հայ բժիշկների սպայական ուսադիրները, նրանց տարել են Մալ Գայանի թաղի բլուրի վրա գտնվող պահակակետը, հանել զինվորական համազգեստները և համարյա մերկ վիճակում կախաղան բարձրացրել: Մահվան ժամանակ Միսաք Փանոսյանը եղել է 25 տարեկան:

 

Ծնվել է 1890 թ., Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառի կենտրոն Եվդոկիա քաղաքում:

 

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ազգային վարժարանում:

 

Երկար տարիներ Եվդոկիայում ուսուցիչ և դպրոցների տեսուչ է աշխատել:

 

1907-11 թթ. սովորել է Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետում:

 

1911 թ. հոկտեմբերին վերադարձել է Եվդոկիա և բժիշկ աշխատել:

 

1914 թ., Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և բժիշկ նշանակվել Եվդոկիայի զինվորական հիվանդանոցում, ուր ծառայում էին նաև բժիշկներ Արմենակ Սերայտարյանը և Հակոբ Էմինյանը: Երեքն էլ հրաժարվել են իսլամություն ընդունելու առաջարկից:

1915 թ. ապրիլին Եվդոկիայում Շուուբե րեիսի («[Զինվորագրության] բաժնի պետ») Քեոր բինբաշիի («Կույր մայոր») հրահանգով, երեք բժիշկները ձերբակալվել և բանտարկվել են Իթթիհադի ղեկավարներից մեկի՝ դոկտոր Բեհաէդդին Շաքիրի կազմած 58 ականավոր հայ բժիշկների ցուցակով:

 

1915 թ. հունիսին, պոկելով երեք հայ բժիշկների սպայական ուսադիրները, նրանց տարել են Մալ Գայանի թաղի բլուրի վրա գտնվող պահակակետը, հանել զինվորական համազգեստները և համարյա մերկ վիճակում կախաղան բարձրացրել: Մահվան ժամանակ Միսաք Փանոսյանը եղել է 25 տարեկան:

 

Այլ տվյալով՝ Միսաք Փանոսյանը, Արմենակ Սերայտարյանը և Հակոբ Էմինյանը սրախողխող են արվել թուրք ոստիկան զինվորների ձեռքով:

 

Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 355–357: