կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-18 14:18
Հասարակություն

Հայ անվանի բժիշկը 3 այլ հայի հետ կախաղան է բարձրացվել Բրուսայի կամրջի վրա

Հայ անվանի բժիշկը 3 այլ հայի հետ կախաղան է բարձրացվել Բրուսայի կամրջի վրա

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

Ստեփան Մելքիսեդեկյանի պատմությունը

1865 թ., Բուրսա

Անվանի հայ բժիշկ Ստեփան Մելքիսեդեկյանը 1914 թ. Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես զորակոչվել է օսմանյան բանակ և Բրուսայի զինվորական հիվանդանոցում զինվորական բժիշկ ծառայել: Մի քանի ամիս անց անհայտ պատճառով  մի քանի այլ անվանի մտավորականների հետ ձերբակալվել է ու շղթայակապ ուղարկվել Բանդրմայի բանտը: Այստեղ  դատապարտվել է 10 տարվա բանտարկության: Այնուհետև, շղթայակապ վերադարձվել է Բրուսայի բանտը, որտեղից առանձին-առանձին նամակներ է գրել կնոջը, երեք զավակներին և աներորդուն՝ նկարագրելով, թե ինչ տանջանքների ու կտտանքների է ենթարկվում: 1915 թ. օգոստոսին, 3 այլ հայի հետ միասին, կախաղան է բարձրացվել Բրուսայի կամրջի վրա՝ 49 տարեկանում:

 

Ծնվել է 1865/67 թ., Բրուսա նահանգի կենտրոն Բրուսա քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ազգային վարժարանում:

 

1890 թ. ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը և բժշկի վկայական ստացել:

 

Փարիզում մասնագիտացել է վիրաբուժության գծով: Ըստ Լեփսիուսի՝ եղել է Բրուսայի քաղաքային հիվանդանոցի բժշկապետը: Երկար տարիներ բժիշկ է աշխատել: Եղել է անվանի մասնագետ:

 

1914 թ. Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես զորակոչվել է օսմանյան բանակ և Բրուսայի զինվորական հիվանդանոցում զինվորական բժիշկ ծառայել:

 

Մի քանի ամիս անց անհայտ պատճառով (անհավատալի զրպարտությամբ) մի քանի այլ անվանի մտավորականների հետ ձերբակալվել է ու շղթայակապ ուղարկվել Բանդրմայի բանտը:

Այստեղ հայտնի չէ, թե ինչ մեղքի համար (հավանաբար որպես հեղափոխական), դատապարտվել է 10 տարվա բանտարկության:

 

Այնուհետև, շղթայակապ վերադարձվել է Բրուսայի բանտը, որտեղից առանձին-առանձին նամակներ է գրել կնոջը, երեք զավակներին և աներորդուն՝ նկարագրելով, թե ինչ տանջանքների ու կտտանքների է ենթարկվում:

1915 թ. օգոստոսին, 3 այլ հայերի հետ միասին, կախաղան է բարձրացվել Բրուսայի կամրջի վրա՝ 49 տարեկանում:

 

Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 221–222: