Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մինչ Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում խոսում են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին, անում տարբեր հայտարարություններ, Արցախում զբաղված են իրենց ամենօրյա հոգսերով. շարքային մարդկանց շրջանում մեր հարցումները ցույց են տալիս, որ նման հանդիպումներից ոչինչ էլ չեն ակնկալում, նրանց ավելի շատ հետաքրքրում է մթերքների գների օրեցօր աճը, եւ չի բացառվում, որ այն կշարունակվի, հատկապես, որ Ամանոր է գալիս:
Կառավարության պատասխանատուները գնաճը մեղմելու լծակ չունեն, քանի որ, ինչպես բացատրվում է տարբեր պաշտոնյանների կողմից, գինը շուկան է որոշում: Մեղմելու միակ միջոցը, ըստ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, Արցախում շատ գյուղմթերք արտադրելն է: Երեկ հանրապետության ֆերմերների հետ հանդիպման ժամանակ վարչապետը շեշտել է, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Ղարաբաղում հնարավորինս շատ գյուղմթերք արտադրվի, իսկ դրա համար հողը պետք է ագրոկանոններով մշակել:
Հողի մշակությունից դժգոհ է վարչապետը, ու չի ընդունում այն հիմնավորումը, որ եղանակային պայմանները բարենպաստ չեն: “Նախկինում էլ էին այդպիսի տարիներ լինում, բայց այն ժամանակ բերք էին ստանում”,-նշել է նա: Նա ֆերմերներին եւ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներին կոչ արեց ամենօրյա հարցերի քննարկմամբ փորձել գտնել ոլորտի զարգացման ուղիները:
Տեղեկացնենք, որ հաջորդ տարի գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի, նախատեսվում է 2 մլրդ 705 միլիոն 283 հազար դրամ: