«Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը կարևոր հանգրվան էր` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն արձանագրելու առումով»,- «Արմենպրես» գործակալության հետ հարցազրույցում ասել է արտգործնախախար Էդվարդ Նալբանդյանը: «Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների, Ֆրանսիայի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի կողմից գագաթնաժողովի շրջանակներում արված համատեղ հայտարարությամբ ամրագրվում է, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով: Աստանայում ներկա ԵԱՀԿ գրեթե բոլոր պետությունների ղեկավարները իրենց ելույթներում ընդգծում էին ուժի կամ ու ուժի սպառնալիքի կիրառման բացարձակ անընդունելիության մասին: Դա իր ելույթում հատուկ շեշտեց Ռուսաստանի նախագահը: Կարծում եմ, որ դա լուրջ նախազգուշացում է Ադրբեջանի ղեկավարությանը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: