կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-26 13:58
Հասարակություն

Վեդու ջրամբարին հատկացված 75 մլն եվրո վարկը կմեղմի Արարատյան դաշտավայրի սակավաջրության հարցը

Վեդու ջրամբարին հատկացված 75 մլն եվրո վարկը կմեղմի Արարատյան դաշտավայրի սակավաջրության հարցը

Այսօր կառավարության նիստում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողության վարկային համաձայնագրի նախագծի կնքմանը հավանություն տալու հարցը: Համաձայնագիրը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմելու սակավաջրության հարցը, ինչպես նաև  մեխանիկական ոռոգումից անցում կատարելու ինքնահոս եղանակի, ինչը կհանգեցնի էլեկտրախնայողության: Վարկի մարման ժամկետը 20 տարի է:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց. «Բոլորդ տեղյակ եք, որ կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է գերակա ոլորտ: Հանձնարարում եմ բոլոր գերատեսչություններին` արագ կազմակերպել և սկսել շինարարական աշխատանքները»: