Օգոստոսի 24-ին երթևեկությունը կարգավորող ճանապարհային նշանների փոփոխություն է տեղի ունեցել «Տերյան-Հին Երևանցի» փողոցների խաչմերուկում` «Հյուսիսային պողոտայի Օղակաձև հատված». հայտնում է ոստիկանությունը:
1. Նախկինում թարթող լուսացուցային համակարգը փոխարինվել է կարգավորող խաչմերուկով,
2. «Հին Երևանցի» փողոցից դեպի «Օղակաձև հատված» երթևեկությունը շարունակվելու է մնալ միայն աջ ուղղությամբ,
3. «Տերյան-Թումանյան» խաչմերուկից մինչև «Օղակաձև հատված» աջ մասում կանգառն արգելվում է:
Վերը նշված բոլոր փոփոխությունների համար տեղադրված են համապատասխան նշաններ: