|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ՌԴ-ում Թրամփի պատվին հատված արծաթե մետաղադրամի վրա սխալ է հայտնաբերվել։ Երեսամասում սխալ չկա, սակայն հակառակ կողմում սխալ է գտնվել ԱՄՆ-ի անվանման մեջ՝ փոխանցում է Joinfo.ua-ն։ Մետաղադրամի հատման մասին հայտարարել է «Արտ-Գրանի» ընկերության գովազդի հարցերով մասնագետ Անաստասիա Գավրիլովան։
Հատված մետաղադրամի վրա սխալը նկատել են համացանցի օգտատերերը։ AMERICA –ն գրված է ոչ թե С, այլ К տառով։
Սահմանափակ շարքը նվիրված է Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։ Արծաթե 25 նմուշներից յուրաքանչյուրն ունի եզակի համար։ «01» համարի մետաղադրամը ծրագրվում է փոխանցել Դոնալդ Թրամփին։ Մետաղադրամներն ունեն 12 սմ տրամագիծ, 1 կգ քաշ, պատրաստված են 925 հարգի արծաթից։ Դրանց երեսամասում նոր նախագահի խորաքանդակն է, մյուս կողմում՝ Ազատության արձանը՝ ԱՄՆ պետական դրոշի ֆոնին։ Շարքում առկա է նաև արծաթի և ոսկու համադրությամբ 15 և ոսկե 5 մետաղադրամ։