ՀՐԱՊԱՐԱԿ. Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամը՝ պեդոֆիլ
Մեզ հասած տեղեկություններով` ոստիկանության 6-րդ վարչությունը օրերս ստացել է մի էքսկլյուզիվ տեսահոլովակ, որտեղ Հայաստանում հայտնի մի անձնավորություն սեքսով է զբաղվում անչափահաս տղաների հետ: Ոստիկանությունը պարզել է, որ տվյալ անձը պեդոֆիլ է, դրանով զբաղվում է բացահայտորեն և անգամ իր «պարտնյորներիցե մեկի համար թանկարժեք ավտոմեքենա է գնել: Բայց տեսահոլովակի հետ կապված` դժվար թե քրեական գործ հարուցվի, քանի որ այս անձնավորությունը վայելում է իշխանությունների բարձր հովանավորությունը: Սակայն այս տեղեկատվության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ տվյալ անձը նաև ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ է: