կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-18 04:26
Հասարակություն

Տուբերկուլյոզով հիվադների թիվը տարեցտարի նվազում է

Տուբերկուլյոզով հիվադների թիվը տարեցտարի նվազում է

Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տրամադրած վիճակագրության` տուբերկուլյոզով հիվանդների թիվը նվազել է:

 

Եթե 2006-ին 100.000 բնակչության մեջ հիվանդացության ցուցանիշը կազմում էր 50.2 մարդ, 2007-ին` 47.6, 2008-ին` 47.7, ապա 2009-ին այդ թիվը հասել է 45.0-ի: Գրասենյակը 2010-ի արդյունքները չտրամադրեց: Այն հրապարակվելու է տարեվերջին:

 

Մինչդեռ Երևանի պետական բժշկական համասլարանի թիզապուլմոնոլոգիայի ամբիոնի դոցենտ Լյուբով Նիկոլայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տրամադրեց 2010-ի ցուցանիշը, այն 100.000 բնակչության կտրվածքով մեր երկրում կազմում է 44-45 մարդ:

 

«Հիվանդների թիվը նվազում է, քանի որ մարդիկ իրենք են սկսել գիտակցել խնդրի լրջությունը, ժամանակին ախտորոշվում են և համապատասխան բուժումներ ստանում, սակայն այս թիվը կարող է նվազել, եթե մարդիկ ավելի ուշադիր լինեն իրենց առողջության հանդեպ»,- ասաց Նիկոլայանը:

 

Մահացության դեպքերը, ըստ վիճակագրության, ևս նվազել են, եթե դրանք 2008-ին 100.000 ազգաբնակչության մեջ 4.3 մարդ էին, ապա 2009-ի տվյալներով՝ 3.9 մարդ: Ըստ մասնագետի` Հայաստանում տուբերկուլյոզի բուժումն անվճար է: