կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-13 13:02
Հասարակություն

Իրավապահները զբաղվում են կորոնավիրուսով հիվադների տվյալների տարածման աղբյուրը պարզելու հարցով. վարչապետի խոսնակ

Իրավապահները զբաղվում են կորոնավիրուսով հիվադների տվյալների տարածման աղբյուրը պարզելու հարցով. վարչապետի խոսնակ

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով:

Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն»։



Հիշեցնենք, որ կորոնավիրուսով հիվանդ ու նրանց հետ շփում ունեցած 3500 հայաստանցու տվյալներ հրապարակվել են ադրբեջանցի հաքերների կողմից։  Հանրայնացվել են այդ քաղաքացիների հեռախոսների համարներ, անձնագրերի սերիաներ, հասցեներ։ Տվյալներն Արմավիրի մարզից են: