Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում էր ՎՊ 2015թ. տարեկան գործունեության քննարկումը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին, թե ինչո՞վ է պայմանավորված ՎՊ զեկույցի ծավալների` տարեցտարի նվազումը. 2013-ին զեկույցի ծավալը 61 էջ էր, 2014-ին՝ 34 էջ, իսկ 2015-ին՝ 25 էջ: Պատգամավորը հարցրեց, թե ՎՊ նախագահը կարո՞ղ է վստահաբար ասել, որ այն ոլորտներում, որտեղ ստուգումներ ու խախտումներ են հայտնաբերվել, հետագայում վիճակի բարելավում ու զարգացում է եղել:
Իշխան Զաքարյանի խոսքով՝ ՎՊ զեկույցի համար թիվ մեկ չափանիշը ընթացիկ հաշվետվությունն է, որը բարեխղճորեն դրվում է ՎՊ կայքում: Ըստ նրա` հաջորդ տարվա հաշվետվությունն էլ ավելի կնվազի, ընթացիկ հաշվետվությունները միջանկյալ հաշվետվությունների հետ անցնում են 2000 էջը, սակայն այդքանը չեն կարող տեղ գտնել ՎՊ զեկույցում, որովհետև ՎՊ-ն շարժվում է Ինտոսայի սկզբունքով:
«Այլ բան է, երբ ստուգումների ադրյունքում վերացնում են խախտումները, այլ բան է, որ ՎՊ-ն որոշ դեպքերում առաջարկում է խախտումները վերացնել օրենսդրական փոփոխությունների ու կառավարության որոշումներում փոփոխությունների միջոցով: Ես նշել էի, որ Արգավանդի խաչմերուկում կային հողեր, որոնք վաճառվել էին հինգ-վեց դրամով, մինչդեռ` ուղղակի շուկայական գները, 800-1000 ԱՄՆ դոլարի սահմանում էին: Հիմա որ նայում ենք, գրեթե չկա դեպք, որ վաճառքը կադաստրային գներից ցածր լինի, որովհետև մենք առաջարկեցինք օրենսդրական փոփոխություն, կառավարության որոշումներում փոփոխություններ կատարվեցին: Շինարարության ոլորտում ծավալային հավելագրումների մասով խախտումները վերացել են: Այս ամենը չի նշանակում, որ այդ ոլորտներում ամեն ինչ հարթ է»,- ասաց Իշխան Զաքարյանը: