Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ամեն տարի տասնյակհազարավոր տեղացիներ և զբոսաշրջիկներ այցելում են «Վանա կատվի ամառանոց», որտեղ կատուները գտնվում են հատուկ խնամքի տակ: Նրանց թիվը տարեցտարի ավելանում է, որակը` լավանում. հաղորդում է tgrthaber.com.tr կայքը:
Սպիտակ, մետաքսանման մորթիով, առյուծի քայլվածքով, աղվեսի նման երկար և փքված պոչով, աչքերի տարբեր գույն ունեցող և Վանի խորհրդանիշ համարվող կատուները շարունակում են հետաքրքրել Վան այցելող զբոսաշրջիկներին: Նրանք ամեն տարի ունենում եմ միջինը 3 ձագ: Ըստ Վանա կատուների հետազոտության կենտրոնի տնօրեն Աբդուլլահ Քայայի` Թուրքիայի ամեն տանը բաժին է ընկնում մեկ կատու:
Նշենք, որ Թուրքիայում արգելված է Վանա կատուներ այլ երկրներ տանելը: Երբեմն արգելք է դրվում նույնիսկ Վանի նահանգից դուրս հանելու վրա: Խնդիրն այստեղ ոչ միայն քաղաքական է, քանի որ թուրքերն այն համարում են Թուրքիայի խորհրդանիշերից մեկը, այլև Վանա կատուներն դժվարությամբ են հարմարվում այլ միջավայրի: