Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանացի պրոդյուսեր Դանիել Բըրդը հետաքրքրված է հայկական դասական կինոյով. Բըրդը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին ներկայացրեց հայկական դասական ֆիլմերի վերականգնման ծրագիրը, որը կազմված է երեք փուլից: Ծրագրի առաջին փուլը (2018-2019) ներառում է Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի վերականգնումը Վարշավայի «Ֆիքսաֆիլմ» ստուդիայում:
Դանիել Բըրդի ներկայացմամբ՝ վերականգնված ֆիլմերի բոլոր իրավունքները պատկանում են հայկական կողմին: Ֆիլմի վերականգնումը պետք է սկսվի հունիսին, որպեսզի ֆիլմը ժամանակին ներկայացվի ԱՄՆ-ի Telluride փառատոնի բացման հանդիսությանը: Հայաստանի ազգային կինոկենտրոնն իր հերթին նախատեսում է վերականգնված ֆիլմն ուղարկել Լիոնում կայանալիք` Լումիեր եղբայրների անվան փառատոն։
«Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի սքանավորման ու վերականգնման աշխատանքներից հետո լեհական «Ֆիքսաֆիլմ» ստուդիայում սքանավորվելու և վերականգնվելու են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (Սայաթ-Նովա) ֆիլմի հում նյութը, որը վերջնական մոնտաժից հետո դուրս է մնացել ֆիլմից։ Վերականգնված հատվածներից, միջազգային համագործակցությամբ, մտադրություն կա ստեղծել «Անհայտ Փարաջանովը» աշխատանքային վերնագրով փաստագրական ֆիլմ։ Նախատեսում են այն 2019 թվականին ցուցադրել Ռոտերդամի և Վենետիկի փառատոներում։
Ծրագրի երկրորդ փուլում՝ 2020-2024 թվականների ընթացքում, բրիտանացի պրոդյուսերը նախատեսում է սքանավորել և ամբողջովին վերականգնել Համո Բեկնազարյանի որոշ ֆիլմեր, առաջին հերթին՝ «Պեպոն», որը 2019-ին նախատեսում է ներկայացնել Կաննի փառատոնում։
Դանիել Բըրդն առաջարկում է սքանավորել և վերականգնել հայ դասական 10-12 ֆիլմ, որոնց ընտրությունը կատարելու է ազգային և միջազգային ժյուրին։ Նախատեսվում է այդ ֆիլմերը թողարկել DVD կրիչով:
Ծրագրի 3-րդ փուլում «Ֆիքսաֆիլմի» մասնագետներն անցկացնելու են սեմինարներ՝ պատրաստելով արհեստավարժ մասնագետներ Երևանում վերականգնողական անկախ ստուդիա ստեղծելու նպատակով:
Նախարար Մակունցը ողջունեց ծրագրի իրականացումը՝ խոստանալով օժանդակել հնարավոր բոլոր միջոցներով: