Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտությունը մտնում է նոր փուլ։
Հայաստանի լինել-չլինելու հարցը կախված է «իշխանությունների» ընտրությունից։
Ծանր որոշումներ պետք է կայացնել։
Իսկ դրա համար անհրաժեշտ է լինել պատասխանատու իշխանություն։
Այլեւս չի ստացվելու ցերեկը Մոսկվայի միջնորդությամբ բանակցել, երեկոյան՝ Վաշինգտոնի, իսկ գիշերը՝ Անկարայի։
Պետք է հստակեցնել մեր տեղը։
Շատ բարդ ու ծանր որոշում է սպասվում, բայց հապաղելը կարող է պետականության կորստի արժանանալ։
Իրավիճակը կրկնակի վտանգավոր է դառնում անպատասխանատու ու պոպուլիստական ռեժիմի առկայության պայմաններում։
Ի՞նչ պետք է անել։
Այս իրավիճակում ՀՀ-ն պետք է ապավինի հայ-ռուսական ու հայ-իրանական դաշինքի ամրապնդմանը, հակառակ պարագայում կհայտնվենք Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի «ստամոքսում»։
Նիկոլիստների ու նրանց հաճախորդների հակառուսական ակնարկներն ուղիղ հարված են ՀՀ-ի եւ Արցախի կենսական անվտանգությանը։
Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի հետ «խաղեր տալը» կարող է կործանել հայոց պետականությունը»։