Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 30-ից հունիսի 1-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որին մասնակցել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը:
Այդ պատվիրակության անդամներ,` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը և «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեցին, որ նստաշրջանի առանցքային թեման եղել են Ուկրաինան և այնտեղ տեղի ունեցող գործողությունները: Հնչել են հիմնականում քննադատական ելույթներ ՌԴ նախագահի վարած քաղաքականության վերաբերյալ: Սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր ելույթում կարեւորել է փոխհամաձայնությունների միջոցով հարցերի կարգավորումը:
«ՆԱՏՕ- Ռուսաստան հարաբերություների սրման պարագայում կարող են խնդիրներ առաջ ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների համար, բայց կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստան- ՆԱՏՕ հարաբերությունների մակարդակը բարձր է»,- ասաց Կորյուն Նահապետյանը` հավելելով, որ Հայաստանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի ԽՎ միջոցառումներին:
Նրա խոսքով` Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները դադարեցված են ՆԱՏՕ-ի ԽՎ-ում, և նստաշրջանում հիմնականում գերիշխում էին հակառուսական ելույթները: Սակայն, պատգամավորի խոսքով, Ռասմուսենի ելույթում կար կարևոր շեշտադրում, որ ոչ թե պետք է սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլ պետք է բարելավել դրանք, քանի որ հարաբերությունների սրումը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու:
«Խորը մտահոգություն չունեմ, որ այդ հարաբերություններն էլ ավելի կվատթարանան»,- ասաց Կորյուն Նահապետյանը:
Թևան Պողոսյանը նշեց, որ ՆԱՏՕ-ում բարձր են գնահատում Հայաստանի մասնակցությունը, ուստի Հայաստանը պետք է առաջնորդվի իր շահերով: Ըստ պատգամավորի` իհարկե, որոշ երկրների միջև հարաբերությունները կարող են սրվել, բայց Հայաստանը պետք է, իր շահերով առաջնորդվելով, իր աշխատանքները տանի առաջ:
Կորյուն Նահապետյանն էլ հավելեց, որ Հայաստանի ռազմավարական շահերից է բխում շարունակել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: