կարևոր
277 դիտում, 22 րոպե առաջ - 2026-11-06 12:38
Հասարակություն

Կառավարությունում ներքին ճգնաժամ է, մի հատ ձեր մեջ կողմնորոշվեք, թե ում հավատանք. Արթուր Խաչատրյան

Կառավարությունում ներքին ճգնաժամ է, մի հատ ձեր մեջ կողմնորոշվեք, թե ում հավատանք. Արթուր Խաչատրյան

«Ինձ թվում է՝ կառավարության ներսում ճգնաժամ է հասունանում։ Արարատ Միրզոյանը, երբ ձեզ հարց ուղղեցին, թե եթե սա ենթակառուցվածքային, կոնցեսիոն ծրագիր է, ապա ինչու է դրանով զբաղվում ոչ թե տարածքային կառավարման նախարարը, այլ դուք, ասաց՝ սա նույնիսկ ոչ թե տարածաշրջանային, այլ աշխարհաքաղաքական խնդիր է։ Հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասում էր, որ սա ենթակառուցվածքային ծրագիր է, կոնցեսիա է, կոնցեսիոներներն են հավաքվել և այլն։ Դուք էլ ասում եք՝ մեր ապրանքը այնքան որակյալ է… Նիկոլ Փաշինյանն այնպես էր նկարագրում յուղոտ ձուկը՝ զզվելի, որ ինքն իր ձկան կարիքը լատվիական շպրոտներով էր բավարարում։ Հիմա մի քիչ ձեր մեջ կողմնորոշվեք, հասկանանք՝ ում ենք լսում, ում ենք հավատում։

Անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին ընդունվեց 2026 թվականի բյուջեն։ Նախատեսված էր 5.4% տնտեսական աճ։ Տարվա վերջում՝ 2026 թվականի ավարտին, պարզվեց, որ աճը կազմել է 7.2%։ 40%-ով սխալ է եղել կանխատեսումը։ Խնդրում եմ՝ ասեք՝ սխալը որտեղ է եղել, որտեղ եք այդ 40%-ը չկարողացել հաշվարկել։ Կառավարությանը նկատի ունեմ։

Մյուս հարցը՝ տնտեսության կոնկրետ ո՞ր ճյուղերի հաշվին եք նախատեսում ապահովել կես տրիլիոն դրամի հավելյալ հարկային մուտքերը»,- էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին այս հարցն ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։