Տեր Զարեհ քահանա Աշուրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ժամանակները փոխվում են մարդիկ եւս, բայց մարտահրավերներն ու թշնամիները նույնն են։
Խոսք Ժաննա Անդրեասյանին եւ «կգմս»-ը մեր «հանճարներին»` Դարեր կանցնեն, եւ դուք էլ, բայց մեր ՍՐԲԱԶԱՆ ՀԱՎԱՏՔԸ եւ դրա կենդանի վկայությունը` ԵԿԵՂԵՑԻՆ, կանգուն կմնա։
Ձեզանից շաաաաատ առաջ`5-րդ դարում, որը ի դեպ ՈՍԿԵ ԴԱՐ ենք անվանում, Հազկերտը նամակով պահանջեց որ ուրանանք մեր Հավատքը եւ Եկեղեցին, այդ պահանջը ուղեկցվում էր բազմաթիվ սպառնալիքներով, բայց մեր ազգը չընկրկեց, այլ առավել միաբանված պատասխան գրեց` ՉՈՒՆԵՆՔ ԱՅԼ ՀԱՅՐ ԲԱՑԻ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆԻՑ ԵՒ ԱՅԼ ՄԱՅՐ ԲԱՑԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԵՐ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՑ։ Հազկերտը այդ պահանջով տիզբոնից գրեց իսկ այսօր նոր Հազկերտը կգմս-ից է գրում. մեր պատասխանը չի փոխվել այն նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան։
Մնում է դուք կողմնորոշվեք, թե Տղմուտ գետի, որ ափից էք կռվելու»։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին «Պարադիգմա կրթական հիմնադրամի» կազմակերպած մեկշաբաթյա առցանց համաժողովի հերթական քննարկման ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է կրթական նոր չափորոշիչից և ծրագրերից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերման որոշմանը։