կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-26 10:05
Տարածաշրջան

Ահաբեկչության դեմ պայքարում Իրանը կանգնած է Սիրիայի ժողովրդի և կառավարության կողքին. Ռոհանի

Ահաբեկչության դեմ պայքարում Իրանը կանգնած է Սիրիայի ժողովրդի և կառավարության կողքին. Ռոհանի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին երեկ՝ փետրվարի 25-ին, հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Ողջունելով Ասադին` Ռոհանին շեշտել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Իրանը կանգնած է Սիրիայի ժողովրդի և կառավարության կողքին և ոչինչ չի խնայելու նրանց աջակցելու համար:

Անդրադառնալով Սիրիայի հարցով վերջերս Սոչիում տեղի ունեցած` Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը` Իրանի նախագահը նշել է, որ նման բազմակողմ ձևաչափով համագործակցությունը նպաստել է տարածաշրջանում անվտանգային մթնոլորտի բարելավմանը:

«Սոչիի հանդիպման ընթացքում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կարևորել են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը և դատապարտել առանց Սիրիայի կառավարության համաձայնության օտարերկրյա ուժերի, այդ թվում` նաև ԱՄՆ ԶՈՒ-ի ներկայությունը Սիրիայում»,- ասել է Ռոհանին:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ իր հերթին Սիրիայի ժողովրդի և կառավարության անունից երախտագիտություն է հայտնել Իրանին՝ ահաբեկչության դեմ պայքարի և երկրի տարածքային ամբողջականության պահպանման գործում Սիրիային ցուցաբերած անվերապահ աջակցության համար` հավելելով, որ Սիրիան ավելի կայուն և անվտանգ է դարձել:

Ասադը նշել է, որ պաշտոնական Դամասկոսն աջակցում է Սիրիայի հիմնախնդրի կարգավորման նպատակով բազմակողմ ձևաչափով ընթացող գործընթացներին, և ընդգծել, որ դրանք պետք է նպաստեն Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամրապնդմանն ու ժողովրդի կամքի հաստատմանը: