Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը կայցելի Մոսկվա, որտեղ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հետ կքննարկի ահաբեկչության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցությունը: Այս մասին հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախարարի շրջապատի մոտ աղբյուրներին։
«Մոսկվայում Դարմանինին կընդունի նրա գործընկեր Վլադիմիր Կոլոկոլցևը՝ քննարկելու համագործակցությունը ահաբեկչության, անօրինական ներգաղթի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում», - հայտնել են լրատվական գործակալության աղբյուրները:
France-Presse-ը նշում է, որ Ֆրանսիայի և Ռուսաստանի ներքին գործերի նախարարների նման բանակցությունները վաղուց պլանավորված էին, սակայն դրանց անցկացումն արագացվել է հոկտեմբերի 16-ին Փարիզի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ կողմերը հետաքրքրություն են հայտնել ահաբեկչության եւ ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ պայքարի համատեղ ջանքերի ակտիվացման հարցում: