կարևոր
574 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-29 23:31
Աշխարհ

Իրանը դեռևս չի պատասխանել ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակին․ ԶԼՄ

Իրանը դեռևս չի պատասխանել ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակին․ ԶԼՄ

Իրանը դեռևս չի պատասխանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի նամակին, որն ուղղված էր Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին:

Ինչպես հայտնել է իրանական Tasnim գործակալությունը, նամակն իրանական կողմը ստացել է, սակայն դրան դեռ պատասխան չկա: Թեհրանը պնդում է, որ Վաշինգտոնը պետք է կատարի Իրանի յոթ պայմանները, իսկ ցանկացած դիրքորոշում, որը խախտում է իրանական այս վերջնական մոտեցումը, անընդունելի է:

Մեկ օր առաջ «The Wall Street Journal» թերթը հանդես էր եկել պնդմամբ, որ Ջեյ Դի Վենսը նամակ է հղել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ փորձելով վերսկսել բանակցությունները Իսլամական Հանրապետության հետ հակամարտության կարգավորման շուրջ: