կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-18 15:59
Քաղաքական

Հորդորում եմ կողմերին զերծ մնալ լարվածությունը րող գործողություններից. ԵԽԽՎ նախագահը պատասխանել է ԼՀԿ նամակին

Հորդորում եմ կողմերին զերծ մնալ լարվածությունը րող գործողություններից. ԵԽԽՎ նախագահը պատասխանել է ԼՀԿ նամակին

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ` Ռիկ Դեմսը պատասխանել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նամակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ կցելով պատասխան նամակը։

«Հարգելի պարոն Մարուքյան,

Շնորհակալ եմ հուլիսի 14-ին Ձեր կողմից ուղարկված նամակի համար, որում դուք ինձ տեղեկացնում եք վերջերս տեղի ունեցած լուրջ միջադեպերի եւ հրադադարի ռեժիմի խախտման մասին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին:

Այս հարցը նույնպես ԵԽԽ Վեհաժողովի համապատասխան հանձնաժողովների ուշադրության կենտրոնում է, եւ ես վստահ եմ, որ նրանք հետեւում են իրավիճակին:

Ես հորդորում եմ բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հրահրել եւ սրացնել լարվածությունը եւ խրախուսել նրանց շարունակել աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գտնել հակամարտության խաղաղ լուծումներ եւ ապահովել քաղաքացիական անձանց անվտանգությունը»: