Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ yerkir.am-ն անդրադարձել էր ԳՊՄԻ-ի ուսանողներից մեկի բաց նամակին, որում ներկայացվում էին «Հայոց լեզվի եւ գրականության» շտեմարանների բովանդակության հետ կապված որոշ խնդիրներ: Այդ օրը, մեր հարցմանն ի պատասխան, ԳԹԿ-ից նշեցին, թե մասնագիտական քննարկում կիրականացվի, որից հետո միայն կորոշեն` պատասխանե՞լ մեզ, թե՞ ոչ:
Իսկ այսօր ԳԹԿ-ից նման պատասխան ստացանք. «Քանի որ ուսանողուհին նամակում գրել էր, թե նամակն ուղղում է ԿԳՆ-ին, ԳԹԿ-ն հրաժարվում է նամակում բարձրացված հարցերի շուրջ որեւէ մեկնաբանություն տալ: Մենք պարտավոր չենք ԿԳՆ-ին ուղղված նամակին պատասխանել»:
Ուշագրավ է, որ, ճիշտ է, ուսանողուհին նամակն ուղղել էր ԿԳՆ-ին, սակայն շտեմարանները կազմում է ԳԹԿ-ն, որը «ԿԳՆապատկան» չէ: Իսկ թե ո՞վ պետք է մեկնաբանություն տա բարձրացված հարցերին, պարզ չէ: