կարևոր
2104 դիտում, 22 ժամ առաջ - 2025-04-18 15:46
Աշխարհ

ՌԴ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Վլադիմիր Պուտինի և Աբբաս Արաղչիի հանդիպման վերաբերյալ

ՌԴ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Վլադիմիր Պուտինի և Աբբաս Արաղչիի հանդիպման վերաբերյալ

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բովանդակային ուղերձներ է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախարարի միջոցով, իհարկե, Իրանի գերագույն առաջնորդին են փոխանցվել ամենաջերմ բարեմաղթանքներն ու առարկայական ուղերձները», - ասել է նա։

Նշենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել էր Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել էր, որ հանդիպման ընթացքում կողմերի քննարկած հարցերի թվում էին Իրանի միջուկային խնդրի շուրջ իրանա-ամերիկյան ոչ ուղիղ բանակցությունները, ինչպես նաև ռուս-ամերիկյան երկխոսությունը։