կարևոր
4777 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-29 12:30
Հասարակություն

Թուրք հաքերները դասագրքի QR կոդով կոտրել են հրատարակչության էջը․ Սամվել Մարտիրոսյան

Թուրք հաքերները դասագրքի QR կոդով կոտրել են հրատարակչության էջը․ Սամվել Մարտիրոսյան

Քանզի վասնզի ինձ հա գրում են, ասեմ։ Մի շարք դասագրքերի վրայի QR կոդերը տանում են դբա սենց (էս պահին արդեն անջատել են թուրքական դրոշը, կայքը պարզապես անջատված է)։ Այս մասին գրել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը.

«Հրատարակչությունը, որը տվյալ գրքերն ա տպել ու տեղադրել քյուառները, ժամանակավոր կորցրել էր կայքը, որը կոտրել էին թուրքական հաքերները։

Բայց, վերջին երկու շաբաթում արդեն երկրորդ անախորժությունն ա QR-ների հետ, գալիս ենք պարզ եզրակացության. թվային խաղալիքներ ստեղծելուց հարկավոր է տաս անգամ չափել, հետո նոր տպել։

Հ.Գ. Հավելեմ, որ լավ է, գոնե մենակ նկար էր։ Կարող էին վիրուս կախել, պոռնոգրաֆիա, ֆիշինք, ինչ ասես»։