կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-24 14:38
Տնտեսական

«Բագեզյան» ընկերությանը տրվեց թույլտվություն՝ գործելու «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում

«Բագեզյան» ընկերությանը տրվեց թույլտվություն՝ գործելու «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում

Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց որոշում «Բագեզյան» ՍՊԸ –ին  «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին: «Բագեզյան» ընկերությունը առաջարկում է 9 տարվա ընթացքում ներդրումների ծավալը հասցնել 68 միլիոն 500 հազար դոլարի` մոտակա 5 տարիների ընթացքում ստեղծելով առնվազն 70 նոր աշխատատեղ՝ 250-ից մինչև 500 դոլարին համարժեք աշխատավարձով: Ընկերությունն առաջարկում է ընդլայնել արտահանումը հիմնականում ՌԴ, ԵՏՄ երկրներ, ԱՄՆ, Կանադա, ԵՄ երկրներ, Հոնկոնգ և այլ երկրներ` 3 տարվա ընթացքում արտահանման հասցնելով ծավալը մինչև 9 միլիոն 500 հազար դոլարի:

Նախարարը նշեց, որ այս պահի դրությամբ երկու ազատ տնտեսական գոտիներում գրանցված է 10 կազմակերպություն, որոնց ներդրումների ծավալը 101,2 միլիոն դոլար է կազմելու, ու ստեղծվելու է 400 աշխատատեղ: