|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում Բելգիայի դեսպան Միշել Ժերեբցոֆը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում է ռուսական դիվանագիտական գերատեսչությունը։
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը մերժում է Բելգիայի ղեկավարության պնդումները՝ իբր Ռուսաստանի կողմից բխող հիբրիդային, դիվերսիոն և անմիջական ռազմական սպառնալիքների վերաբերյալ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Բելգիային կոչ է արել մեղմել հակառուսական հռետորաբանությունը՝ նշելով, որ այն նպաստում է լարվածության սրմանը և առճակատման՝ վերահսկողությունից դուրս գալու վտանգի մեծացմանը։