|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Բելառուսի դեսպան Անատոլի Լիսը կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Աբխազիա կատարած այցի կապակցությամբ։ Այս մասին չորեքշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, հայտնել է «Իմեդի» պորտալը՝ Վրաստանի ԱԳՆ-ին հղումով։
«Իմեդի»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն ծրագրում է նոտա հղել բելառուս դիվանագետին։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնական մեկնաբանություններ չի տվել։
Չորեքշաբթի Լուկաշենկոն առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Աբխազիա։ Նա հանրապետության ղեկավար Ասլան Բժանիայի հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հարցերը։ Բելառուսի ղեկավարը նշել է, որ Մինսկը ձգտում է ոչ թե պարզապես բարեկամության կամուրջ հաստատել Աբխազիայի հետ, այլ շատ լուրջ հարաբերություններ։
Նախագահների հանդիպման օրակարգում են հարաբերությունների ամրապնդման հարցերը, համաշխարհային օրակարգը և Ուկրաինայում տիրող իրավիճակը։