Փոխարժեքներ
16 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.2 |
EUR | ⚊ | € 422.2 |
RUB | ⚊ | ₽ 4 |
GBP | ⚊ | £ 506.57 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական կեղծիքն է տարածել՝ փորձելով մոլորեցնել ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե կեղծ է հայկական լրատվամիջոցների տարածած լուրը, որ Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ «այդ լուրը հայկական լրատվամիջոցների տարածած հերթական կեղծիքն է և չի համապատասխանում իրականությանը»։ «Դեսպանը Նիդերլանդների ԱԳՆ չի կանչվել։ Դեսպանի վերջին հանդիպումն արտաքին գործերի նախարարությունում կայացել է մարտի 15-ին՝ նրա նախաձեռնությամբ»,- ասել է Հաջիզադեն։
Ադրբեջանում հավանաբար մոռացել են, որ կան բաց և հրապարակային պաշտոնական աղբյուրներ, որտեղ կարելի է ստուգել ցանկացած տեղեկատվություն։ Նիդերլանդների կառավարության կայքում հրապարակված է այդ երկրի արտաքին գործերի նախարար Վոբկե Հոկստրայի հարցուպատասխանը երկրի խորհրդարանում, որի ընթացքում էլ պատգամավորների հարցերից մեկին ի պատասխան Հոկստրան նշել է, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է Նիդերլանդների ԱԳՆ։
Նիդերլանդների խորհրդարանում նախարարի հետ հարցուպատասխանը վերաբերվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելուն։ Նախարարին հարցրել են՝ արդյոք մտադիր է Դատարանի կայացրած որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու վերաբերյալ դիմել Ադրբեջանի դեսպանին, ինչին ի պատասխան՝ Հոկստրան նշել է․
«Այո, ինչպես նախկինում ասվել է, փետրվարի 28-ին Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն այդ հարցով քննարկման համար, որպեսզի կատարվի ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը։ Խոսակցության ընթացքում Նիդերլանդներն Ադրբեջանին կոչ է արել ենթարկվել միջազգային դատարանի որոշմանը։ Այդ խոսակցության ընթացքում բարձրացվել է նաև հարցը, որ որոշման վերաբերյալ Ադրբեջանի տված սահմանափակ բացատրությունները Նիդերլանդները չի կիսում, և Դատարանի որոշումն ամբողջությամբ պետք է կատարվի»։