Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Բաքվում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Փոլին Էյզեմային հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ. հայտնում է այդ երկրի ԱԳՆ-ն։
Նշվում է, որ դժգոհություն է արտահայտվել նոյեմբերի 23-ին այս երկրի խորհրդարան ուղարկված Նիդերլանդների փոխվարչապետ-ԱԳ նախարար Վոպկե Հոկստրայի նամակի առնչությամբ, որում երկրի խորհդարանին առաջարկվում էր դատապարտել ադրբեջանական ագրեսիան:
Նամակում նախարարը հիշեցրել է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հոկտեմբերի 2-ի իր թվիթում վրդովմունք է հայտնել տեսանյութի առնչությամբ, որտեղ ադրբեջանցի զինվորները գնդակահարում են հայ ռազմագերիներին։ Իր թվիթում նա կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել եւ եթե հաստատվի տեսանյութի իսկությունը, պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել տեսանյութում ներկայացված պատերազմի օրենքների ենթադրյալ խախտման անկախ հետաքննություն անցկացնել։
Իր հերթին դեսպանն ասել է, որ ադրբեջանական կողմի դիմումը կուղարկի նպատակակետ։