կարևոր
3340 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-24 15:50
Աշխարհ

Մոսկվայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան դեմարշ են արել՝ կապված Սևաստոպոլում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը։

«Հունիսի 24-ին ՌԴ ԱԳՆ-ում ՌԴ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության կանչված ղեկավար Թրեյսիի հետ զրույցի ընթացքում նրան դեմարշ է արվել՝ կապված Վաշինգտոնի կողմից հովանավորվող Կիևի վարչակարգի նոր արյունալի հանցագործության հետ՝ հրթիռային հարձակումներ են եղել Սևաստոպոլի խաղաղ բնակչության վրա, որն ուղեկցվում է բազմաթիվ զոհերով, այդ թվում՝ երեխաների», - նշել են ՌԴ ԱԳՆ-ից։

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ԱՄՆ-ն, որը հիբրիդային պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, փաստացի դարձել է հակամարտության կողմ՝ Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելով ամենաժամանակակից սպառազինություն, այդ թվում՝ ATACMS հրթիռները, կասետային մարտագլխիկներ, որոնք օգտագործվում են Սևաստոպոլի բնակիչների դեմ։

«Դեսպանին ասվել է, որ Վաշինգտոնի նման գործողությունները, որոնք ուղղված են խրախուսելու Ուկրաինայի նացիստամետ իշխանություններին, անպատիժ չեն մնա», - ընդգծել է ՌԴ դիվանագիտական ծառայությունը։